Բավ է պառակտվել
15-05-2015 10:30

ՀՀ-ում տնտեսական անկումը 2015 թվականի ավարտին կկազմի 1,5%. ԵՎԶԲ

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի կողմից հրապարակված կանխատեսման համաձայն՝ Հայատանը ընթացիկ տարին կավարտի 1,5% տնտեսական անկումով: Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումը ԵՎԶԲ-ն վատթարացրել է 1,5%-ով: Ընթացիկ տարվա հունվարին հրապարակված   իր հաշվետվության մեջ ԵՎԶԲ-ն կանխատեսել էր Հայաստանում տնտեսության զրոյական աճ: Բացի այդ, ԵՎԶԲ-ի գնահատականի համաձայն, Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը  2015 թվականը կավարտի տնտեսական անկումով:  Հարևան Վրաստանում տնտեսական աճը տարեվերջին կկազմի 2,3%, իսկ Ադրբեջանում՝ 1,5%: