Բավ է պառակտվել
11-02-2015 09:37

Եգիպտոսը և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Եգիպտոսը և Ռուսաստանը Կահիրեյում նախատեսվող երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծի շրջանակներում ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի զարգացման մասին համաձայնագիրը Եգիպտոսի Արաբական հանրապետության տարածքում՝ Կահիրեյում, ստորագրել են Ռոսատոմի ղեկավարՍերգեյ Կիրիենկեն և Եգիպտոսի էներգետիկայի նախարար Մոհամեդ Շաքերը: Փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի, բանակցությունների արդյունքում: Այդ համաձայնագիրը թույլ է տալիս Ռոսատոմին մասնակցել առաջին եգիպտական ատոմային էլէկտրակայանի կառուցման տենդերին: Աս- Սիսիի և Պուտինի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ Եգիպտոսը որոշել է օգտագործել Ռուսաստանի փորձը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում, և Ռուսաստանը կօգնի Արաբական հանրապետությանը առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում, որը օգտագործվելու է խաղաղ նպատակներով: