Բավ է պառակտվել
11-05-2015 13:15

ՎԶԵԲ-ը Երևանի լուսավորության համար 4 մլն դոլար գումարի վարկ կտրամադրի

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև այսօր ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով: