07-07-2014 10:50

Ebay-ով գյուղ են վաճառում

 

Հանրահայտ eBay առցանց խանութում 335.000 դոլար մեկնարկային գնով վաճառքի է հանվել Իտալիայի ալպիական հատվածում գտնվող գյուղերից մեկը, որի բնակիչները հույս ունեն, որ իրենց բնակավայրը դեռևս հնարավոր է փրկել դատարկվելուց։

Ինչպես նշում է The Telegraph-ը, ներկայում գեղատեսիլ գյուղում մնացել է ընդամենը մի քանի բնակիչ, որոնց համոզմամբ, ֆինանսական բավարար ներդրման դեպքում գյուղը նորից կծաղկի։

Լեռնային գյուղում կա 64 շինություն, որից 14-րդը բնակելի են, իսկ մնացածը՝ ծառայողական, սակայն դրանց վերականգնումը կպահանջի հարյուր հազարավոր դոլարներ։

Բնակավայրի վաճառքի նախապայմաններից մեկն այն է, որ բոլոր շինությունները պետք է վերանորոգվեն ՝ ըստ տեղի ճարտարապետական ավանդույթների։