Բավ է պառակտվել
06-03-2015 12:55

ԵՏՄ կզբաղվի Կալինինգրադից և ՀՀ-ից ապրանքի տեղափոխման կարգով

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները մտադիր են մշակել Ռուսաստանի Կալինինգրադի շրջանից և Հայաստանից ապրանքի շրջանառության կարգը, հաղորդել է Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը: Բելառուսը դեկտեմբերին կասեցրել է Կալինինգրադի շրջանից Մոսկվա գնացող, հեռուստատեսային տեխնիկա տեղափոխող շուրջ 30 մեքենա: Տեղնիկայի մի մասը կալանավորվել էր: Բելառուսի մաքսատան աշխատակիցները կասկածել էին ձեռնարկություններին նրանում, որ վերջիններս ոչ թե արտադրում, այլ իրացնում են չինական ապրանքատեսակաները Մաքսային միությունում: Կալինինգրադի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Բելառուսի մաքսատունը կանգնեցնում է դատարկ բեռնատարները, որոնք վերադառնում էին Մոսկվայից հեռուստատեսային տեխնիկան իրացնելուց հետո: «Մենք մշակել ենք Կալինինգրադի շրջանից Մաքսային միության տարածքում ապրանքի շրջանառության կարգի մասին համաձայնագիր: Այժմ այն փոփոխությունների կենթարկվի, քանի որ համանման իրավիճակում է հայտնվել նաև Հայաստանը (որը միության հետ սահման չունի)», - ասել է Գոշինը: Նա հավելել է, որ ապրանքների տեղափոխման ողջ կարգը կհայտարարվի այդ համաձայնագրում: