Բավ է պառակտվել
11-05-2015 15:26

ԵԱՏՄ-ն և Վիետնամը ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մայիսի 29-ին Վիետնամի հետ ազատ առևտրի մասին իր առաջին համաձայնագիրը կստորագրի: Այդ մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Մայիսի 29-ին Միջկառավարական նիստի շրջանակներում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտում մասին համաձայնագիր: Կցանկանային նշել, որ բազմակողմանի բանակցությունների արդյունքում ապրանքի շուկայի վերաբերյալ ձեռք են բերվել փոխշահավետ պայմաններ, որոշվել են առևտրային ծառայությունների մասով փոխներգործության պարամետրերը», — հայտարարեց Նազարբաևը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: