Բավ է պառակտվել
22-04-2015 11:10

ԵԶԲ-ն ՀՀ-ին 150 մլն դոլարի վարկ կտրամադրի

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև մշակվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 150 մլն դոլարի վարկ: Գործադիրն այսօրվա նիստում կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի նախագծին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ վարկը տրամադրվում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում` Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ. երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով: