Բավ է պառակտվել
14-04-2014 13:25

Այլ երկրներից Հայաստան ձվի ներկրումը հավանաբար կկասեցվի

Զատիկի տոնին ընդառաջ մարդկանց հուզում է հավկիթի քանակի ու թարմության հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, ով հավաստիացրեց, որ հավկիթի որակն ու քանակը հիմնականում կապահովվի տեղական արտադրությամբ:: Նա նշեց, որ սովորաբար Զատկի տոնին հանրապետությունում իրացվում է մոտ 9,5-10 մլն ձու և այսօր մեր թռչնաֆաբրիկաներում կուտակված է պահանջվածից ավելի հավկիթ: ՛՛Ձվի թանկացում չի լինի և ներկայիս գինը կպահպանվի, իսկ տոնից հետո չի բացառվում, որ ձվի շուկայում որոշ գնանկում նկատվի՛՛,-նշեց նա: Իսկ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ այս տարի ինչպես ձվի, այնպես էլ թռչնամսի արտադրության ծավալներն աճել են:Կարելի է ասել, որ թռչնաբույծները տարին լավ են սկսել: ՛՛Հանրապետությունում օրական սպառվում է 850 հազար ձու, մինչդեռ ընկերությունները ընդհանուր առմամբ արտադրում են մոտ 1 մլն հատ հավկիթ: Այսինքն` տեղական արտադրողները կարողանում են ամբողջությամբ բավարարել ներքին պահանջարկը, ինչպես նաև պատրատվել Զատկի տոնին, որպեսզի դեֆիցիտ չլինի՛՛,-հավելեց Ստեփանյանը և ասաց, որ իրենց նպատակն է Սուրբ Հարության տոնին և Ամանորին ձվի արտադրություն այնպես կազմակերպել, որ այդ օրերին գների բարձրացում չլինի: ՛՛Նշեմ, որ այս երկու օրերին թռչնաֆաբրիկաներից բաց թողնված ձվի գները մոտ երկու դրամով նվազել են: Ուզում եմ վաճառքով զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, որ, եթե արտադրողները ձուն ցածր գնով են իրացնում, ապա սպառող կազմակերպությունները հավկիթը բարձր գնով չվաճառեն՛՛,- ասաց Ս.Ստեփանյանը` հավելելով, որ այս օրերին տեղական ընկերությունները խանութներին 30 հատանոց տուփով ձուն տրամադրում են 57-60 դրամով: Ինչ վերաբերում է ներմուծմանը, Ս.Ստեփանյանն ասաց, որ դեռ փետրվարին դիմել են ՀՀ կառավարությանը` խնդրանքով, որ ժամանակավոր կասեցվնի ձվի ներկրումը, քանի որ տեղական արտադրողները ամբողջությամբ կարող են բավարարել ներքին պահանջարկը: