20-05-2015 10:15

Մոսկվայում երկու բանկեր զրկվել են արտոնագրերից

Ռուսաստանի Բանկը չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, հետ է կանչել արտոնագրերը Մոսկվայի երկու բանկից՝ «Տրանսպորտային»-ից և «ՊրոԲանկ»-ից: Այդ մասին հայտնել են ԿԲ-ի մամուլի ծառայությունից: «Տրանսպորտային» բանկի արտոնագիրը հետ է կանչվել դաշնային օրենքները և ՌԴ Բանկի նորմատիվ ակտերը չկատարելու հետևանքով: Բացի այդ նշվում է, որ բանկը վարում էր ռիսկային քաղաքականություն, որը կապված էր ցածր որակով ակտիվներում գումարային ներդրումներ կատարելու հետ, որը հանգեցրել է ողջ ներդրումների կորստին: Բացի այդ 2014 թվականի ընթացքում վարկային կազմակերպությունը ներգրավված է եղել խոշոր չափերի կասկածելի գործողությունների մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ բանկի ղեկավարները և սեփականատերերը որևէ քայլեր չեն ձեռնարկել բանկի գործունեությունը բարելավելու ուղղությամբ: Ինչ վերաբերվում է «ՊրոԲանկ»-ին, ապա այն չէր պահպանում օրենսդրության պահանջները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինակնացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում: Բացի այդ նշվում է, որ տվյալբանկը ներգրավված է եղել կասկածելի գործողությունների մեջ: Երկու բանկերում էլ նշանակվել է ժամանակավոր կառավարող մինչև մրցույթային եղանակով կառավարիչ նշանակելը: