10-03-2014 18:43

ՀՀԿ-ական պատգամավորը ՛՛դուխ ունի՝ անումա՛՛, ո՞վ ունի ՛՛էտքան դուխ՛՛, թող մրցի նրա հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ՛՛դուխ ունեցող՛՛ բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են հանքեր շահագործել, առաջարկում է իր հանքերի մի մասը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը բավականին վրդովել էր այն բանից, որ իր անունը անմիջականորեն կապվում է հանքերի հետ:
ՀՀ ԱԺ միջանցքում Վարդան Այվազյանը գոռգռում էր և ասում, որ եթե կա մի տղամարդ, ով կարող է այդ բեռի տակ մտնել, թող գա ու հանք շահագործի. ՛՛Իրան հարյուր տոկոս կտամ: Լավ եմ արել, ո՞ւմ ա հետաքրքրում, լավ եմ արել, կա՞ մեկը, որ կարա իմ պես լավ անի: Կա՞ որեւէ մեկը, որ կարա էդքան դուխ անի, մտնի էդ գործի մեջը»։

Անդրադառնալով իր եւ «Գլոբար գոլդ Մայնինգ» ընկերության միջեւ եղած դատական վեճին, որը Նյու Յորքի դատարանում էր քննվում՝ նշեց, որ դատարանն իրեն արդարացրել է. ՛՛Վրես դատ են բացում, դատը կրեցի, իրանցից պրծա, ձեզնից չեմ պրծնում: Իրանց գողացած փողը բռնել եմ էս երկրի համար, դատի եմ տվել, դատը կրել եմ, էլի չեմ պրծնում: Գրում էին՝ հեսա պարոն Այվազյանին դատում են, հեսա Ազգային ժողովից կալանավորում են: Բայց երբ որ ես էդ դատը կրեցի, որեւէ մեկը չասեց, որ հեսա էն գողին դատում են: Իրանց վրա գողացած ոսկի եմ գրել, քանակությունն էլ կարամ ասեմ, Հայաստանից գողնալու համար բռնել եմ: Ինձ դատում էին ոչ թե որպես նախարար, դուխները հերիք չէր անում, այլ որպես Այվազյան Վարդ;ան, էդ էլ չկարողացան»,-զայրացած ասած ՀՀԿ-ական պատգամավորը: