Բավ է պառակտվել
25-10-2013 00:00

Հայկական դրամն արժեզրկվել է

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արժեզրկվել է 0,9 տոկոսով` կազմելով 412,2 դրամ, նշվում է ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»:

«Հայաստանի ներքին արժույթի շուկայում առաջին կիսամյակի ընթացքում հիմնականում նկատվել է դրամի արժեզրկում», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքը հաշվետու ժամանակաշրջանում արժեզրկվել է համապատասխանաբար 3,9 և 2,4 տոկոսով` կազմելով 541,4 դրամ և 13,3 դրամ, գրում է armbanks.am-ը:

Միաժամանակ ՀՀ դրամի անվանական արդյունավետ փոխարժեքը առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արժեզրկվել է 3,3 տոկոսով, իսկ դրամի իրական արդյունավետ փոխարժեքը` 3,7 տոկոսով։

Ըստ ԿԲ–ի հաշվետվության` բանկային համակարգի արտարժույթի առուվաճառքից օգուտը 2013 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 6.8 մլրդ դրամ։ ($1 – 405,42 դրամ):