Բավ է պառակտվել
07-10-2014 08:33

Դրամը թուլանում է

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ 25 լումա: Անցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը մեկ դոլարը բորսայում արժեր 408 դրամ 50 լումա: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրամը ցուցաբերում է արժեզրկման դանդաղ, բայց կայուն միտումներ: Մասնագետների կարծիքով, առաջիկայում պետք է սպասել արժեզրկման տեմպի արագացում»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: