Բավ է պառակտվել
28-12-2015 10:07

Դոլարն 80 ռուբլի. Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին 2016 թվականին

2016 թ. տնտեսությունը կախված կլինի նավթի և բնակչության պահվածքից: Տնտեսագետների կարծիքով, վառելիքի ցածր գինը և բարձր ինֆլյացիան, թույլ չեն տա Ռուսաստանին հաջորդ տարի դուրս գալ ռեցեսիայից: Հարցված տնտեսագետների և վերլուծաբանների կեսը (32 հարցման մասնակիցներից16-ը) կարծում են, որ Ռուսաստանի տնտեսությունը 2016 թվականին կնվազի: Եվս հինգը կանխատեսում են տնտեսության զրոյական աճ: Ըստ կոնսենսուս կանխատեսման հաջորդ տարի ՀՆԱ-ն կնվազի 0,2% -ով: 2016 թ.-ին Ռուսաստանի տնտեսության վրա հիմնարար ազդեցություն կունենան սպառողական պահանջարկի նվազումը, վստահեցրել է «ПФ Капитал»-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Նադորշինը. «պահանջարկը կնվազի բարձր գնաճի, ծանր վարկային պայմանների, իրական եկամուտների կրճատման և խնայողությունների պակասի շնորհիվ»: Ըստ կոնսենսուսի կանխատեսման 2016 թ. վերջում գնաճը կկազմի 8,1%: Բացի այդ, մինչև 2015 թ. վերջին և 2016 թ ընկերությունները ստիպված կլինեն կրճատել աշխատակազմը, նվազեցնել ծախսերը և հարմարվել իրականությանը, վստահ է Նադորշինը: Ռուսական էկոնոմիկայի մասնագետ Standard&Poor's –ի մասնագետ Տատյանա Լիսենկոյի կարծիքով սպառողի համար ճգնաժամի « հատակը» դեռ չի հաղթահարվել: Ներդրումային գործունեությունը ցածր կլինի, ավելացրել է Զենիթ բանկի վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Եվստիֆեևը: «Կայուն ցածր պահանջարկի հեռանկարը զրկում է ընկերություններին զարգացման խթաններից, ստիպելով պահել կապիտալ ծախսերը նվազագույն մակարդակի վրա»: Ռուսական ռուբլին և նավթը: 2016 թ. հիմնական ռիսկը նավթի գներն են, ասում է Լիսենկոն: « Ընթացիկ գների պահպանումը ցածր մակարդակներում, առավել ևս ավելի դրանց հետագա անկումը կհանգեցնի ռուբլին արժեզրկման և գնաճի հերթական փուլին: Այս դեպքում սպառումը էլ աելի կնվազի»: Նման հանգամանքներում, Ռուսաստանի Բանկը, «չի համարձակի սահմանել զգալիորեն ավելի ցածր դրույթներ և կարող է նույնիսկ բարձրացնել դրանք», իսկ կառավարությունը հետագայում կարող է առավել խստացնել հարկաբյուջետային քաղաքականությունը, ավելացնում է տնտեսագետը: Նավթի ցածր գների շնորհիվ Ռուսաստանում անկումը կշարունակվի նաև 2016թ.` նշել է Capital Economics զարգացող շուկաների գլխավոր տնտեսագետ Լիզա Երմոլնենկոն: «Նավթի գների անկումը մինչև $ 10 մեկ բարելի դիմաց նվազեցնում է բյուջեի արտահանման եկամուտները $ 25 մլրդ-ով, կամ 2% ՀՆԱ-ի: Գազի արտահանումը պակաս նշանակալի դեր է խաղում, սակայն, քանի որ գազի գինը հետևում է նավթի գնին, նավթի գների այդպիսի անկումը կհանգեցնի գազի արտահանման եկամուտների իջեցմանը $ 5 մլրդ-ով, կամ 0.4% ՀՆԱ-ի », - նշել է նա: Թուլացած ռուբլին փոխհատուցում է միայն նավթի ցածր գների բյուջետային կորուստների մի մասը, - ասել է Երմոլնենկոն, հետևաբար, «եթե չկա, բյուջեի կրճատումներ, դեֆիցիտը կարող է հասնել 6% ՀՆԱ-ի` ծրագրված 3% -ի փոխարեն»: Վատատեսական տնտեսագետները նավթի միջին տարեկան գինը կանխատեսում են $ 40-ց ցածր, լավատեսները ակնկալում են $ 60 մեկ բարելի դիմաց: Brent նավթի միջին տարեկան գինը կոնսենսուս կանխատեսմամբ` $ 51,8 մեկ բարելի համար: Որոշ փորձագետներ ակնկալում են ռուբլու ներկայիս մակարդակից 10% -ով ավելի ցածր կարճաժամկետ թուլացումը: Ըստ Նադորշինի՝ առաջին կիսամյակում դոլարը կարող է հասնել 80-ռուբլու: Սակայն, հետագայում կսկսի աստիճանաբար նվազել և մինչև տարեվերջ կհասնի 70 ռուբլու: Arbat Capital-ի գործադիր տնօրեն Ալեքս Գոլուբովիչը կարծում է, որ $ 25 մեկ բարելի դիմաց նավթի գների պարագայում դոլարը կարող է բարձրանալ մինրև 85 ռուբլի: Լավատեսական սցենարը` 32 փորձագետներից11-ը վստահ են 2016 թ Ռուսաստանի տնտեսության աճի մեջ: «Альфа-Капитал» -ի վերլուծաբան Անդրեյ Շեկը կարծում է, որ նավթի գները կբարձրանան, քանի որ հիմա դրա մակարդակը արտադրության բազմաթիվ խոշոր խաղացողների ինքնարժեքից ցածր է: Ըստ նրա նավթի տարեկան միջին գինը կկազմի $ 50-60 մեկ բարելի դիմաց: Դա կօգնի, որ ՀՆԱ-ն հաջորդ տարի աճի 3% -ով: Royal Bank of Scotland-ի մասնագետ, Ռուսաստանի տնտեսության գլխավոր տնտեսագետ Տատյանա Օռլովան վկայակոչում է երկու այլ գործոններ, որոնք կարող են օգնել ռուսական տնտեսությունը 2016 թ.: Գործարարները ստիպված կլինեն վճարել ավելի քիչ արտաքին պարտք քան 2015 թ., ինչի հետևանքով կապիտալի արտահոսքը կլինի ավելի ցածր: Ըստ նրա դա կկարգավորի նավթի ցածր գների բացասական ազդեցությունը: Բացի այդ. «հաճելի անակնկալ կլինի, եթե ԱՄՆ պատժամիջոցների թուլացման ազդակներ տա», - ավելացրեց Օռլովան: , «Չնայած ոչ ոք դրան չի սպասում: Անհրաժեշտ է դիտարկել նախագահական մրցավազքի ու նոր նախագահին դիրքորոշումը: Բացի դա, շուկան չափավոր ոգևորությամբ սպասում է Եվրոպական Միության կողմից 2016 թ երկրորդ կեսին պատժամիջոցների թուլացնելուն », - ասել է նա: