Բավ է պառակտվել
20-01-2016 14:46

Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլու ցուցանիշը

Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլին։ Երևանի ժամանակով 13:05-ի դրությամբ ամերիկյան արժույթի համար տվել են 80,01 ռուբլի, ինչը 1,45 ռուբլով ավելի է նախորդ վաճառքների փակվելու մակարդակից։Ե վրոյի փոխարժեքը 87,58 ռուբլի է, ինչը 1,86 ռուբլով ավելի է նախորդ օրվանից։ Ամերիկյան և եվրոպական արժույթների բորսային փոխարժեքն առավելագույնն է 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսական ռուբլու արժեզրկման նոր փուլը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների անկման ֆոնին: Brent ապրանքանիշի 1 բարելը Լոնդոնի ICE բորսայում հունվարի 20-ին վաճառվում է 27,91 դոլարով, ինչը 3,04 տոկոսով քիչ է նախորդ օրվանից։