Բավ է պառակտվել
18-12-2014 11:11

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

Այսօր Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը սկսել է իջնել. ժամը 11:00-ի դրությամբ բանկերը դոլար գնում են հիմնականում 490-500 դրամով: Ըստ rate.am կայքի՝ միայն 2 բանկ է դոլար գնում 520 դրամով՝ Հայբիզնեսբանկը եւ Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկը: Յունիբանկը դոլար գնում է 450 դրամով, սա ամենացածրն է: Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 520-530 դրամով: Ամենաբարձրը ՎՏԲ Բանկում է՝ 550 դրամ, իսկ ամենացածրը՝ Յունիբանկում 510 դրամ: Եվրոյի փոծխարժեքը նույնպես սկսել է իջնել: Այսպես՝ եվրոյի առքն ամենացածրը Յունիբանկում է՝ 550 դրամ, իսկ ամենաբարձրը՝ ԲՏԱ Բանկում՝ 640 դրամ: Եվրոյի վաճառքն ամենացածրը Զարգացման Հայկական բանկում է՝ 643 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Արցախբանկում՝ 710 դրամ: