Բավ է պառակտվել
16-12-2014 10:38

Դոլարի վաճառքի գինը հատել է 500 դրամի շեմը

ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել: Այսօր՝ ժամը 10:15-ի դրությամբ, դոլարի առքը կազմում է արդեն 505 դրամ: Այսպես, ըստ rate.am կայքի՝ Արցախբանկն ու Մելլաթ Բանկը դոլար գնում են 505 դրամով: Մյուս բանկերում այն տատանվում է 495-505 դրամի սահմաններում: Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 510 դրամ: Ամենացածրը Յունիբանկում է՝ 500 դրամ, ամենաբարձրը՝ Արցախբանկում, Մելլաթ Բանկում, Զարգացման հայկական բանկում եւ ԲՏԱ բանկում՝ 515 դրամ: Եվրոյի առքը ամենաբարձրը ՎՏԲ Հայաստան Բանկում է՝ 628 դրամ, իսկ ամենացածրը Յունիբանկում՝ 600 դրամ: Եվրոյի վաճառքը ամենացածրը Ամերիաբանկ-ում է՝ 632 դրամ, իսկ ամենաբարձրը՝ ԲՏԱ Բանկում՝ 655 դրամ: