Բավ է պառակտվել
23-12-2014 17:04

Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը

Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցության մասին փաստաթուղթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այդ մասին Պուտինը հայտարարել է ԵՏՄ-ի նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: «Հենց նոր ստորագրվեց Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը: Մենք համոզված ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղըզստանի անդամակցությունը համապատասխանում է այդ երկրների արմատական ազգային շահերին եւ նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար լայն հորիզոններ է բացում»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: