27-01-2016 16:48

Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2015թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մասին տեղեկատվություն։ 
Ըստ այդմ, 10 ամենախոշոր հարկատուների ցանկը ինչպես 2014թ-ին, այնպես էլ 2015թ-ին գլխավորել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նախորդ տարվա ընթացքում ընկերության կողմից վճարած հարկը կազմել է 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամ: 2-րդ խոշոր հարկատուն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 27 մլրդ 505 մլն 901 հազ. դրամ, իսկ 3-րդը՝ «Ղ տելեկոմ»-ը («Վիվասել ՄՏՍ») 18 մլրդ 628 մլրն 800 հազ. դրամ հարկերի ու տուրքերի մեծությամբ: «Ալեքս Գրիգ» ընկերությունը 4-րդ տեղում է և 2015թ-ին վճարել է 18 մլրդ 255 մլն 286 հազ. դրամ, 5-րդ տեղում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը՝ 16 մլրդ 955 մլն 671 հազ. դրամ, 6-րդ տեղում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 16 մլրդ 494 մլն 203 հազ. դրամ։ 7-րդ խոշոր հարկատուն «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է, որը վճարել է 15 մլրդ 466 մլն 983 հազ. դրամ, 8-րդ տեղում՝ «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունը՝ 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամով, 9-րդ-ում՝ «Ֆլեշ» ընկերությունը՝ 12 մլրդ 751 մլն 28 հազ. դրամով և 10-րդ խոշոր հարկատուն է «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը՝ վճարելով 9 մլրդ 465 մլն. 202 հազ. դրամ: Եթե այս ցուցակը համեմատենք 2014թ-ի 10 ամենախոշոր հարկատուների ցանկի հետ, կտեսնենք, որ ընկերությունները հիմնականում նույնն են մնացել, միայն թե իրենց տեղերով են փոխվել: Ինչպես նաև եթե 2014թ-ին 10-րդ խոշոր հարկատուներից մեկն էր «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը, ապա 2015թ-ին այն 13-րդ հորիզոնականում է, իսկ 43-րդ տեղում գտնվող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը 2015թ-ին դարձել է 5-րդ խոշոր հարկատուն: Նշենք, որ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 191 մլրդ 872 մլն 757 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելի է մոտ 9 մլրդ դրամով: