Բավ է պառակտվել
19-02-2016 11:44

Դերիպասկան հնարավոր է համարել դոլարի բարձրացումը մինչև 100 ռուբլի

Մեկ բարել նավթի արժեքը կարող է ընկնել մինչեւ $ 18, ինչը կհանգեցնի դոլարի փոխարժեքի բարձրացմանը մինչև 100 ռուբլի, - կարծում է «Ռուսալի» նախագահ Օլեգ Դերիպասկան:
«Ավելի լավ արդեն չի լինի: Պետք է գիտակցել, որ կառուցվածքային գերարտադրությունը երկարաժամկետ է: Կարող ենք նավթի գինը $ 18 տեսնել - չենք մահանա և կարող ենք փոխարժեքը տեսնել 100 ռուբլի – նույնպես չենք մահանա: Հարկավոր է առաջ շարժվել, գիտակցելով, որ այդ ամենը լինելու է», - ասել է Դերիպասկան, ելույթ ունենալով Կրասնոյարսկի տնտեսական ֆորումին: Խոսելով Ռուսաստանի տնտեսության ծանր կացության պատճառների մասին, գործարարը «հիմնական խնդիրն» անվանել է դրա ուժեղ կախվածությունը արտաքին գործոններից: Նա նաև մաընանշել է կոռուպցիայի բացասական ազդեցությանը, ռուսական ներքին պարտքի շուկայում որակի բացակայությանը և Կենտրոնական բանկի կոմից իրականացվող դրամավարկային քաղաքականությանը: 2016 թ. հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, գործարարը նշել է, որ ՌԴ-ի տնտեսական քաղաքականությունը «ոչինչ չանելն է»: Միևնույն ժամանակ, «Ռուսալի» նախագահը նշել է, որ 2016 թվականը «վերջին տարին է , երբ պետությունը կկարողանա աջակցել արտադրողին», դրանից հետո արտադրողն ինքը պետք է աջակցի պետությանը, քանի որ «2017թ. բյուջեում ընդանրապես փող չկա»: 2016 թ. փետրվարի սկզբին նավթի գների կտրուկ անկումը չի բացառել նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը: Ըստ նրա ֆինանսական սպեկուլյանտների պատճառով, որոնք «սեփական ֆինանսական խնդիրները լուծելու համար ոչ մի սահմանափակումների չեն գնա», - նավթի գները կարող են ընկնել մինչև $ 10 մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տված հարցազրույցում ասել էր, որ նավթի գների մինչև $ 10 անկման հավանականությունը ցածր է: «Մենք նման տարբերակներ չենք դիտարկում: Բայց ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ կարճ ժամանակով ամեն տեսակ սցենար հնարավոր է», - ասել է նա, կանխատեսելով, որ Ռուսաստանի բյուջեում իրավիճակը կրիտիկական կլինի, եթե նավթի գինը միջին տարեկան հաշվարկով իջնի մինչև $ 5-15 մեկ բարելի դիմաց, ինչը ռուսական շուկայում խոշոր խաղացողների նավթի արտադրության ինքնարժեքի գնահատականն է հանդիսանում: Ըստ «ՎՏԲ Կապիտալի» վերլուծաբանների, արդեն նավթի գների մինչև $ 20 մեկ բարելի դիմաց անկման դեպքում, դոլարը կարող է բարձրանալ մինչև 96,3 ռուբլի: ICE առևտրի բորսայում Brent տեսակի նավթի այսօրվա գինը մեկ բարելի ընկել է մինչև $ 33,77, ինչը 1.5% -ով ցածր է, քան երեկվա առևտրային օրվա ավարտին էր: Մոսկվայի ֆոնդային բորսայում այս առավոտ դոլարի փոխարժեքը տատանվում էր 76.5 ռուբլու շուրջ: