Բավ է պառակտվել
25-02-2015 12:47

Հայաստանին այսօր ձեռնտու չէ արևային էներգիայի օգտագործումը. ՀԾԿՀ

Այսօր արևային էներգիայի օգտագործումը Հայաստանինդեռ ձեռնտու չէ, քանի որ այն ենթադրում է ծախսերի բարձր մակարդակ: Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարել է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նրա խոսքով այլընտրանքային էներգետիկան չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն կարող է ապահովել էներգետիկ անկախության որոշակի մակարդակ: Այսօրվա դրությամբ երկրում գործում է շուրջ 160 փոքր ՀԷԿ, ևս շուրջ 50 ՀԷԿ գտնվում է կառուցման փուլում: Նրա խոսքով, ցավոք, սահմանված սակացուցակի պատճառով այդ ոլորտը ոչ այնքան գրավիչ է բիզնեսի համար: Նրա խոսքով ինչ վերաբերվում է արևային էներգիային, ապա այդ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, և եթե երեք տարի առաջ 1կՎտ/ժ-ի արժեքը կազմում էր 150 դրամ, ապա այսօր այն կազմում է 55-60 դրամ, սակայն այնուամենայնիվ այն մեզ համար թանկ է: Նա նշեց, որ էներգետիկայի այդ ոլորտը դեռ չի օգտագործվում, քանի որ ներդրում կատարելու հարցում ցանկացողները շատ են, և էներգիայի օգտագործումը կարող է ծանր բեռ դառնալ սպառողների համար: Ահա թե ինչու, ինչպես նշեց ՀԾԿՀ ղեկավարը, Հայաստանի համապատասխան կառույցները առայժմ սպասում են այն ժամանակներին, երբ տեխնոլոգիաները կհասնեն այն մակարդակին, որի շնորհիվ ծախսերը ավելի մատչելի կդառնան: