Բավ է պառակտվել
29-09-2015 13:58

Ռուբլով վճարմանն անցնելը ձեռնտու է ՀՀ-ին.պատգամավոր

Միայն ռուսական գազի ներմուծման համար Հայաստանը Ռուսաստանին տարեկան վճարում է շուրջ 350 միլիոն դոլար, իսկ նավթամթերքն ու բենզինը գումարած` այդ թիվը կազմում է շուրջ 650 միլիոն դոլար: Հետևաբար, ՀՀ վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակության որոշ ապրանքների դիմաց վճարումներն իրականացնել ռուբլով, բխում է ՀՀ տնտեսական շահերից: 
Այս մասին «Ռուբլով առևտրին անցնելու հնարավորությունը ԵԱՏՄ շրջանակներում» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ 
«Տեսեք, եթե խոսքը էներգակիրների մասին է, որպես ռազմավարական ապրանքի, միայն գազի ներկրման թվերով` մենք ՌԴ-ից ներկրում ենք 1. 7 միլիարդ խորանարդ մետր գազ, և եթե 1.7 միլիարդը բազմապատկենք մինչև այս գործող 1000 խորանարդ մետրի համար` 165 դոլարով, մոտավորապես կստանանք 350 միլիոն դոլարի կարգի մի թիվ միայն գազի գծով, սա դիզվառելիքի ու բենզինի հետ միասին անում է մոտ 650 միլիոն դոլարի չափով գումար: Իսկ այդ 650 միլիոն դոլարի ծածկույթով վճարելը Ռուսաստանին բեռ է, և մենք տուժում ենք։ Պատկերացրեք, որ մենք ունենք 4.5 միլիարդ դոլարի ընդհանուր ներկրում»– ասաց նա: 
Անդրադառնալով հարցի երկրորդ կողմին, թե ինչով է դա ձեռնտու Ռուսաստանին կամ ԵԱՏՄ մյուս գործընկերներին, Միքայել Մելքումյանը ասաց, ձեռնտու լինի թե ոչ, վաղ թե ուշ ԵԱՏՄ գործընկերները պետք է անցնեն միասնական արժույթի կամ գոնե միասնական փոխհաշվարկային համակարգերով առևտրի կազմակերպմանը: «Լինի էլեկտրոնային ռուբլու, թե ինչ-որ մասի տեսքով, չէ՞ որ մենք ապրանքներ ենք արտահանում Ռուսաստան և ռուբլին ենք ստանում»,– ասաց նա: