05-04-2017 14:28

ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումները փետրվարին աճել են 26,5%-ով, իսկ ԱՄՆ-ից՝ նվազել են 11,6%-ով

2017թ փետրվարին՝ 2016թ փետրվարի համեմատությամբ Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները աճել են 26,5%-ով՝ կազմելով 57,2 մլն դոլար: Այդ մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալները:
Ընդ որում մեկ ամսվա ընթացքում ՌԴ-ից դեպի մեր Հանրապետություն կատարվող դրամական փոխանցումները աճել են 31,4%-ով:
Միևնույն ժամանակ 2017թ. փետրվարին ԱՄՆ-ից եկող դրամական փոխանցումները 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 11,6%-ով՝ կազմելով 12 մլն դոլար
ԿԲ-ի տվյալներով ընթացիկ տարվա փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ նկատվել է Հայաստանից Ռուսաստան կատարվող դրամական փոխանցումների 35,6% անկում, ինչը կազմում է մոտ 21,3 մլն դոլար, և Հանրապետությունից դեպի ԱՄՆ կատարվող փոխանցումների աճ՝ երեք անգամ, որը կազմում է մոտ 20,8 մլն դոլար:
Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անձանց անունով կատարված հաճախակի դրամական փոխանցումները կազմել են 101,1 մլն դոլար, ինչը1,58%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և 19,9%-ով ավել՝ նախորդ ամսվա համեմատությամբ: