Բավ է պառակտվել
04-02-2014 19:10

Գործատուները կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն. Ֆիննախ

Գործատուները կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն. Ֆինանսների նախարարություն:Հայաստանի Ֆինանսների նախարարությունը արձագանքել է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարություններին և տեղեկացնում է հետևյալը.

««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչև ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը: Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները, ինչպես նաև շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:
Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին»: