Բավ է պառակտվել
26-12-2015 10:51

Danone-ը Ռուսաստանում փակում է գործարանները

Ֆրանսիական Danone խումբը, որն հանդիսանում է կաթի և կաթնամթերքի խոշորագույն արտադրողներից մեկը, պատրաստվում է Ռուսաստանում փակել իր երկու գործարանները: Դեռևս փակվում են միայն Տոմսկի և Չեբոկսարի գործարանները: Ըստ աղբյուրի, Չեբոկսարի կաթնամթերքի գործարանը կսպասարկի նաև Կազանը, Սամարան և Սարանսկը: Այս տարածաշրջանում փակվող գործարանը կաթ արտադրող խոշորագույն ձեռնարկությունն է և օրական արտադրում է 250 տոննա մթերք: Danone ընկերությունից մեկնաբանել են, որ գործարանները փակելու որոշումը պայմանավորված է իրենց արտադրանքի նվազմամբ և վաճառքի անկմամբ, ինչը ստեղծված տնտեսական պայմաններում չի արդարացնում ներդրումները: Գործարանների փակման հետ կապված ընկերությունը ստիպված է կրճատել 300 աշխատակցի: