Բավ է պառակտվել
05-05-2014 17:40

Հայաստանից ծխախոտի արտահանումն ավելացել է

Ըստ՝ ՀՀ պետական եկամուտների կողմիտեի կողմից հրապարակված վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 12 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ և ծխախոտի հումք՝ անցած տարվա 21 միլիոն 700 հազար դոլարի դիմաց:
Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 28 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ եւ հումք: Այս ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է մոտ 7 միլիոն դոլարով: Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտահանումը նվազել 4 միլիոն 400 հազար դոլարով եւ կազմել 39 միլիոն 200 հազար դոլար: Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների ներմուծումն այս տարի կազմել է 7 միլիոն 200 հազար դոլար: Այս տարի նվազել է նաև սննդեղենի և գյուղատնտեսական արտադրանքի հումքի ներկրումը, որը ընթացիկ տարում կազմել է 159 միլիոն 600 հազար դոլար՝ նախորդ տարվա 188 միլիոն 900 հազար դոլարի դիմաց: