14-08-2014 17:11

Վերջին 4 տարում Հայաստանում ցորենի բերքն ավելացել է

Վերջին 4 տարում Հայաստանում ցորենի բերքն ավելացել է 85%-ով: Այս մասին կառավարության նիստում ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
՛՛Եթե 2010թ. բերքը կազմել էր 183 հազար տոննա, ապա այս տարի սպասվում է 340 հազար տոննա:4 տարում ավելացել է նաեւ միջին բերքատվությունը՝ մեկ հեկտարից հասնելով 21,2-ից մինչեւ 32 ցենտներ:
Մինչեւ 2010թ. հատիկավորների ցանքատարածքները տարեցտարի կրճատվում էին, իսկ վերջին 4 տարում դրանք ավելացել են 29,3 հազար հեկտարով կամ 18%-ով՛՛, - ասել է նախարարը:

Սա հնարավոր է դարձել ի շնորհիվ Ռուսաստանից ներկրված եւ Հայաստանի կլիմային հարմարեցված սերմերը գյուղացիների շրջանում տարածելու ծրագրի շնորհիվ:

Արդյունքում սերմնաբուծությունը սկսեց զարգանալ նաեւ Հայաստանում. այս տարիների ընթացքում հանրապետությունում ձեւավորվեցին 20-ից ավելի խոշոր մասնագիտացված գյուղացիական տնտեսություններ: