Բավ է պառակտվել
17-06-2015 14:44

Որոտան ՀԷԿ-ի ամերիկացի սեփականատերը 25 տարվա արտոնագիր է ստացել

Contour Global Hydro Cascade ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ը 25 տարով շահագործելու արտոնագիր է ստացել։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Ընկերությունը ստացել է կասկադի 3 ՀԷԿ-երի շահագործման արտոնագիր, որոնց թվում՝ Սպանդարյանի, Շամբիի եւ Տաթեւի։ Contour Global-ն իր վրա կվերցնի գերմանական KfW բանկի տրամադրած 51 մլն եվրո վարկի մարումը։ «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայանից. Սպանդարյան (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության շուրջ 12%-ը: