Բավ է պառակտվել
06-05-2014 13:30

Coca-Cola-ն իր խմիչքների բաղադրությունից կբացառի անհանգստություն պատճառող սննդի հավելումը

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը իր խմիչքների բաղադրատոմսից կհանի սպառողներին անհանգստություն պատճառող Е433 հավելումը՝ բրոմով հագեցված բուսական յուղը:
Բրոմով հագեցված բուսական յուղը (BVO) օգտագործվում է, որպես համի համակարգող , ինչպես նաև օգտագործվում է նյութերը հրդեհվելուց փրկելու նպատակով:
E433 տարրը բացառելու մասին որոշումը չի թելադրվել անվտանգությունից ելնելով, բացատրել է ընկերության ներկայացուցիչ Ջոշ Գոլդը:
Վերջինս հասարակության կողմից ճնշման և անհանգստության արդյունքն է: Մասնավորպաես, մի քանի հազար մարդ խնդրագիր է ստորագրել այդ նյութը խմիչքների բաղադրությունից բացառելու մասին:
Իր հերթին Pepsi ընկերությունը արդեն իսկ հանել է անհանգստություն պատճառած Е433 նյութը Gatorade խմիչքից: