Բավ է պառակտվել
10-06-2014 11:21

Ծիրանի գինը մայրաքաղաքում հասնում է 10.000 դրամի շեմին

Ինչպես և ակնկալվում էր, այս տարի ծիրանը շուկայում թանկարժեք մրգերի շարքերում է, պայմանվորված մարտի 30-31-ից և ապրիլի 1-ը խիստ ցրտահարության արդյունքում գյուղացիական տնտեսությունների ծիրանի բերքի 90 տոկոսի կորստով: 8890 հեկտար ծիրանի այգիներից 6700-ը ամբողջությամբ վնասվել էր: Gisher.news-ի թղթակիցը շրջեց շուկայում, որից հետո պարզ դարձավ, որ արևահամ գեղեցկուհին մայրաքաղաքի առևտրի կետերում 2600-ից 10 հազար դրամ արժ է:
- Ի՞նչ արժ է ծիրանը- gisher.news-ի թղթակիցը վաճառողին:
-2700 դրամ ա, բայց 2600-ով կտամ, ինչքա՞ն ես ուզում- վաճառողը թղթակցին:
-Արարատյան դաշտից ենք բերել, մեր տեղականն ա:
-Շա՞տ են գնում:
-Էսօր 35 կգ արդեն ծախել եմ: (նշենք որ ժամը 16.00 –ն է)
Տեղեկացնենք, որ սա բավական մանր պտուղներն էին, համեմատաբար խոշորների գները տատարվում էին 4000-6000 դրամի սահմանում: Այս թեմայով խոսեցինք նաև գնորդների հետ.
-Բավական թանկ է այս տարի ծիրանը գնելո՞ւ եք-լրագրողը քաղաքցուն:
-Դե իհարկե, աղջիկ ջան, հո՞ չեմ թողնելու էրեխեքս կարոտ մնան:
-Իսկ ծիրանի ավանդական ջեմն ու հյութը պահածոյացնելո՞ւ եք:
-Անպայման, քիչ կանեմ, բայց չեմ զրկի մեզ այդ բարիքից:
Մեր հարցման մասնակիցներից շատերը հակված էին գնելու, այդչափ թանկ ծիրանը, սակայն հանդիպեցին նաև այնպիսի գնորդներ, ովքեր պատրաստ են պտուղը փոխարինել համեմատաբար մատչելի մրգերով:
-Մենք էլ խնձոր կուտենք, չնայած դա էլ էժան չի (500-700 դրամ)-հարցվողը՝ թղթակցին:
Առևտրի կենտորններում տեղկացանք, որ ուկրաինական ծիրանը, որն անհամեմատ թանկ է եղել տեղականից՝ 10 հազար դրամ, նույնպես գտել է իր գնորդին: Առևտրի կենտրոնի պատասխանատուն վտահեցրեց, որ առաջիկայում լինելու է նաև ներկրվող ծիրանի նոր չափաբաժինը:

Տաթև Առաքելյան