Բավ է պառակտվել
26-09-2013 14:52

Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերությունը պատրաստ է Հայաստան առաքել ցիկլոտրոնը

Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերությունը Հայաստան կառաքի «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնը: Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` արագացնել կենտրոնի շինարարության ընթացքը, որտեղ տեղադրվելու է ցիկլոտրոնը: Նշենք, ցիկլոտրոնի տեղադրոււմն անհրաժեշտ է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման համար:

Այդ նպատակով առաջարկվել է շենքի վերանորոգման պատասխանատու ընկերությանը ընտրելիս բաց ընթացակարգը փոխարինել բանակցային ընթացակարգով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բուժման կուրսը կարժենա 1000 դոլար, իսկ ախտորոշումը մոտ 200-250 դոլար: