Բավ է պառակտվել
04-07-2014 10:35

Չվերթների 42 տոկոս աճ է գրանցվել

«Օդային փոխադրումների ոլորտում 2014թ. առաջին 6 ամիսներին արձանագրվել է ուղևորների թվի և չվերթների ավելի քան 25 տոկոս աճ, ինչը ՀՀ կառավարության կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականության արդյունք է։ 2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով»։ Եթե 2013թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145339 ուղեւոր, ապա 2014թ. հունիսի ցուցանիշը կազմում է 208408 ուղեւոր։
Չվերթների թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս, գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: