Բավ է պառակտվել
09-04-2015 08:11

ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ում ընդլայնում է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավորությունները. Նարիշկին

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում ընդլայնում է Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները, հայտարարեց չորեքշաբթի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում նոր էջ է բացում նաև մեր երկկողմանի հարաբերություններում, որոնք անցնում են զարգացման նոր փուլի և ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ձևաչափում», - ասաց Նարիշկինը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի ակտիվ անդամ կդառնա: Պետդումայի նախագահը նշեց, որ այժմ ՌԴ-ի առջև հայտնվել է երկու փաստաթղթերի ստորագրման խնդիրը, որը ԵԱՏՄ-ում անդամակցելու ճանապարհ կբացի Ղրղզստանի համար: Նա նշեց, որ ռուսաստանյան կողմը կատարել է իր պարտավորվածությունները:
«Մեծ Հաղթանակի մեծ օրվա նախաշեմին մենք սպասում ենք, որ մայիսի 9-ին այստեղ կգտնվի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, և մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակը և կպաշտապնենք պատմական իրականությունը», - ասաց նա: Իր հերթին Նալբանդյանը նշեց, որ «երբ մենք Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները դաշնակցական ենք անվանում, ապա դա շատ բանի մասին է խոսում և շատ բանի պարտավորում»:
«Մենք ուրախ կլինենք հարաբերությունների ընդլայնմանը, խորացմանը և զարգացմանը ուղղված նոր քայլեր ձեռնարկել», - ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: