Բավ է պառակտվել
02-07-2014 21:02

Ռուսական գազի համար Չինաստանը Գերմանիայի չափ կվճարի

Մայիսին ստորագրված նոր պայմանագրի համաձայն՝ Չինաստանը կվճարի ռուսական գազի համար գրեթե այնքան, ինչքան Գերմանիան է վճարել անցած տարի, գրում է slon.ru-ն:
Գործակալության զրուցակիցները նշել են պայմանագրերով նախատեսված մոտավոր գները. China National Petroleum Corporation-ը կվճարի 360 դոլար 1000 խորանարդ մետրի համար, գերմանական ընկերությունները 2013 թվականին վճարել են մոտավորապես 366 դոլար: CNPC-ում անանուն աղբյուրն ավելի վաղ նշել էր՝ 350-ը:

Մայիսին Չինաստանի պետական խորհրդի ենթակայության տակ գտնվող Զարգացման հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սուն Յունսյանը հայտարարել է, որ ռուսական գազը Չինաստանի համար կարժենա 1000 խորանարդ մետրի համար 380 դոլարից ավելի: Նրա տեղեկություններով՝ բանակցությունների վերջին փուլում Ռուսաստանը պնդել է 388 դոլար գնի վրա, իսկ Չինաստանը՝ պատրաստ չի եղել վճարել 380 դոլարից ավելի, այսինքն՝ վերջնական գինը պետք է գտնվի այդ սահմանների մեջ:

Մայիսի 21-ին «Газпром»-ը և CNPC-ն Չինաստան գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել:
«Газпром»-ի նախագահ Ալեքսեյ Միլերը հրաժարվել էր նշել պայմանագրով նշված գազի գինը՝ ասելով, որ առևտրային գաղտնիք է: Միլերի խոսքերով՝ չինական կողմի հետ պայմանագրի ընդհանուր արժեքը 400 միլիարդ դոլար է կազմել: