Բավ է պառակտվել
03-06-2015 10:26

Ինչո՞վ են պայմանավորված ՀԷՑ-ի կորուստները և հոսանքի գինը

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին,«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցերի էլեկտրաէներգիայի կորուստը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 13 տոկոս, ընդ որում՝ Ռուսաստանում այդ թիվն ընդամենը 3,93% է։ Այս պաշտոնական տվյալներն առնվազն տարօրինակ են, քանի որ ՀՀ-ի և ՌԴ-ի էլցանցերի կորուստը, ենթադրաբար, նույնը պետք է լինի»: Այնուհետև թերթը եզրակացրել է. «Քանի որ արտադրված էլեկտրաէներգիայի թիվը չեն կարող փոխել, ուստի հաշվիչը «հետ են տալիս» և ներկայացնում որպես կորուստ։ ՀԷՑ-ի խոհանոցին քաջատեղյակները «շշնջում» են, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հոսանքի գումար չեն վճարում, այդ մասին գրվել է նաև լրատվամիջոցներում։ Նրանց հաշվիչները «հետ են տալիս» և արձանագրում, թե վթար է եղել, դա էլ գրանցվում է որպես կորուստ։ Եթե, օրինակ, ՀԷՑ-ը ատոմակայանից գնել է 1100 կվ հոսանք, որից 80 տոկոսը վաճառել է ժողովրդին, 20 տոկոսի փողն էլ չեն կարողանում վերցնել (բայց երևում է, որ հոսանքը վաճառվել է, դա հագուստ կամ սնունդ չէ, որ պատճառաբանեն, թե պահեստում է)։ Ահա այդպես էլ գոյանում է պարտքը։ Մեծ բաժանորդներին «արտոնություններ տալով», հաշվիչներ «փչացնելով» և ծախսված էներգիայի դիմաց քիչ գումար գրելով՝ գումարներ են աշխատում նաև ՀԷՑ-երի պետերը։ Ստացվում է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի համանման պայմաններում էլեկտրաէներգիայի կորստի տարբերությունը կազմում է 10 տոկոս, ինչն էլ բարձրացնում է հոսանքի գինը»։ Ահա թե ում ենք պարտական «թալանի համար»»: