Բավ է պառակտվել
30-01-2015 13:06

ՌԴ-ից Հայաստան մասնավոր փոխանցումները 2014 թվականին կրճատվել են 10,7%-ով և հասել են $1,4 մլրդ.

2014 թվականի ընթացքում բանկային համակարգով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց համար նախատեսված Ռուսաստանից Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումները կրճատվել են 10,7%-ով կամ $172,4 մլն.՝ կազմելով շուրջ $1 434,2 մլն., հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը: ԿԲ-ի տվյալներով՝ այդ ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների առաջին կրճատումն է 2009 թվականից ի վեր: 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ հայկական տնտեսությունը կրճատվել է 14%-ով, ռուսական դրամական փոխանցումների կրճատումը կազմեց 34%, ընդ որում ամբողջական փոխանցումները կրճատվեցին 31,3%-ով: ԿԲ-ի տվյալների համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը հանդիսանում է առավել նշանակալիցը ի համեմատ այլ երկրներից եկող փոխանցումների: Ռուսաստանից մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալը 2014 թվականի ընթացքում կազմել է 82,9%: Միևնույն ժամանակ, ըստ 2013 թվականի տվյալների, դրամական Ռուսաստանից մասնավոր փոխանցումների հոսքը Հայաստան կազմել է շուրջ 15,4% երկրի ՀՆԱ-ից ($1,6 մլրդ.): ՌԴ-ից Հայաստան փոխանցումների արտահոսքը 2014 թվականին կազմել է $203,2 մլն. ՝ ավելանալով 12,6%-ով ի համեմատ 2013 թվականի տվյալներին: Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մասնավոր փոխանցումների հոսքը կազմել է $1 231 մլն.՝ կրճատվելով 13,6%-ով: Ռուսաստանից Հայաստան եկող գումարային փոխանցումները միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմել են շուրջ $97,6 մլն.՝ կրճատվելով 33,7%-ով ի համեմատ 2013 թվականի դեկտեմբերի (մեկ ամսվա աճը 2,6%-ով): ՌԴ-ից Հայաստան փոխանցումների արտահոսքը դեկտեմբերին կազմել է $23,5 մլն.՝ աճելով 52,14%-ով (աճը մեկ ամսվա ընթացքում կազմել է 34%): Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր փոխանցումների մաքուր ներհոսքը կազմել է $74,1 մլն.՝ կրճատվելով 43,8%-ով ի համեմատ 2014 թվականի դեկտեմբեր ամսվա (մեկ ամսվա նվազումը կազմել է 4,4%): Ռուսաստանից փոխանցումների կրճատման միտումը նկատվել է յոթ ամսվա ընթացքում: Այսպիսով, հունիսին ՀՀ ուղղվող փոխանցումների հոսքը կրճատվել է 4,6%-ով, հուլիսին՝ 6,6%-ով, իսկ օգոստոսին՝ 7,7%-ով, սեպտեմբերին՝ 7%-ով, հոկտեմբերին՝ 19%-ով, նոյեմբերին՝ 35,4%-ով, իսկ դեկտեմբերին՝ 33,7%-ով: Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է 2014 թվականին միջազգային շուկաներում ռուբլու ավելի քան 50%-ի արժեզրկմամբ: Ռուբլու փոխարժեքը Հայաստանում 2014 թվականի վերջին կազմել է 8,15 դրամ մեկ ռուբլու դիմաց, մինչդեռ 2014 թվականի սկզբին մեկ ռուբլու արժեքը կազմում էր 12,26 դրամ: Հունվարի 30-ի դրությամբ մեկ ռուբլու արժեքը հանրապետությունում կազմում է 6,91 դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ ացյալ տարվա ընթացքում ստացված փոխանցումների ճնշող մասը ներմուծվել է Ռուսաստանից՝ ռուբլու արժեզրկման պատճառով ռուսական փոխանցումների կրճատումը հանգեցրել է Հայաստան ներմուծվող ընդհանուր փոխանցումների կրճատման: Այսպիսով, 2014 թվականի ընթացքում երկիր ներմուծվող փոխանցումների ծավալը կրճատվել է 7,5%-ով կամ $141,1 մլն.-ով՝ կազմելով $1 728, 5 մլն.: 2013 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված փոխանցումների հոսքը կազմել է $1 869,7 մլն. կամ շուրջ 17,3% երկրի ՀՆԱ-ից: