Բավ է պառակտվել
23-07-2014 08:42

Ճապոնիան և Մոնղոլիան ընդհանուր առևտրի գոտի կստեղծեն

Ճսպոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Մոնղոլիայի նախագահ Ցախիագին Էլբեգդորժը, Տոկիոյում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրները ընդհանուր ազատ առևտրի գոտու մասին համաձայնություն ստորագրել:  «Մենք ծրագրում ենք համաձայնությունը վավերացնել մեր երկրների խորհրդարաններում հաջորդ տարվա սկզբին», հայտնել է ճապոնացի վարչապետը: Նրա խոսքով՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը «Մոնղոլական նախագծերում ճապոնական ներդրումներ կներգրավի, ինչպես նաեւ թույլ կտա ընդլայնել այդ երկրի արտահանումը», հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը: Համաձայնության պայմաններով՝ Ուլան-Բատորը ծրագրում է չեղարկել ճապոնական փոքր ավտոմեքենաների վրա 5 տոկոսանոց սակագինը, իսկ մոտակա 10 տարիներին ընդհանրապես հրաժարվել ճապոնական ավտոարտադրանքի մաքսատուրքերից: Իր կողմից, Տոկիոն մտադիր է թեթևացնել Մոնղոլիայից հոսող ապրանքների լայն սպեկտրի համար մաքսային ռեժիմը: