Բավ է պառակտվել
09-10-2014 09:19

Ճապոնիան հետաքրքրություն է դրսևորում ԵՏՄ-ի նկատմամբ. ԱԳ նախարար

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկիրը մեծ հետաքրքրություն է դրսևորում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: «Մեր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետևում Եվրասիական տնտեսական միության շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին»,- ասել է արտգործնախարարը՝ փոխանցում է TASS գործակալությունը: Կիսիդան նաև նշել է, որ Մոսկվայի հետ Տոկիոյի հարաբերությունների վրա ներկայում ազդում է ուկրաինական բարդ հարցը: «Մենք կցանկանայինք շարունակել քաղաքական երկխոսությունը՝ նկատի ունենալով այն կարևորությունը, որը խաղում են ռուս-ճապոնական հարաբերությունները ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար»,- ասել է նա: Արտգործնախարարը հավելել է, որ Ճապոնիան կշարունակի հետևողական բանակցությունների քաղաքականությունը՝ ուղղված հյուսիսային տարածքների խնդրի լուծմանը: