Բավ է պառակտվել
10-08-2015 10:48

ԵՏՄ-ի և Ղրղզստանի միջև սահմանները կբացվեն օգոստոսի 12-ին

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Ղրղզստանի միջև սահմանները կբացվեն օգոստոսի 12-ին: Այդ մասին հաղորդել են Ղրղզստանի պետական սահմանային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: 
Բացման արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի: 
«ԵՏՄ մուտք գործելով պայմանավորված՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-10:00-ն, «Ակժոլ-ավտոճանապարհային» անցակետը ժամանակավորապես դադարեցնելու է սահմանային հսկողության իրականացումն այն մարդկանց, մեքենաների ու բեռների համար, որոնք կհատեն ղրղզա-ղազախական պետական սահմանը»,- ասել են ծառայությունից: 
Նշվում է, որ քաղաքացիները ղրղզա-ղազախական պետական սահմանը կկարողանան հատել մոտակա այլ անցակետերով: 
Նախագահի աշխատակազմի աղբյուրի վկայությամբ՝ սահմանի բացումը տեղի կունենա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ: