Բավ է պառակտվել
06-07-2016 13:56

Ոսկու գինն աճել է՝ մինչև երկու տրվա առավելագույնը

Ոսկու գները աճուրդում այսօր` հուլիսի 6-ին, աճել է մինչև երկու տրվա առավելագույնը` $1371,39 մեկ ունցիայի դիմաց:

Ոսկու արժեքը 2014-ի մարտի 17–ից հետո գրանցել է ամենաբարձր ցուցանիշը, քանի որ ներդրողները շարունակում են հուսալի ակտիվներ գնել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները։

Սինգապուրի աճուրդում հուլիսի 6-ի առավոտյան ոսկու գինը աճել է 1.1%-ով, մինչև $ 1,371.39 մեկ ունցիայի դիմաց, ցույց տալով 2014 թ. մարտից հետո ամենաբարձր մակարդակը, և շարունակել է վաճառվել $ 1367,64-ով:

Երեքշաբթի, հուլիսի 5, ֆոնդային բորսայում ոսկու ակտիվները ավելացել են 2% -ով, հասնելով 1997.28 մետրիկական տոննայի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականից: Տարեսկզբից դրանց աճը կազմել է 37%: