Բավ է պառակտվել
06-02-2016 10:47

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է գնաճ. ՀՀ ԱՎԾ

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.0% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ: Սխտորի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով:
Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 19.9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը: Դրան զուգընթաց, 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 9.5%, ընկույզի միջուկի՝ 2.3%, չորացած մրգերի 1.5% գնանկում:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 6.7-17.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Իջևանում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.0 տոկոսային կետով: