Բավ է պառակտվել
09-02-2016 16:32

Նավթի գներն աճ են գրանցել

Մոսկվայի ժամանակով 14.10-ի դրությամբ հյուսիսծովյան նավթախառնուրդի Brent տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը աճել է 1.57% -ով, մինչև  33.36 դոլար մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսների գինն աճել է 2.27% -ով, մինչեւ 30.37 դոլար մեկ բարելի դիմաց: Նախօրեին համաշխարհային տնտեսական աճի դանդաղելու ներդրողների մտահոգությունների պատճառով գներն իջնում էին: Սակայն այսօր, շուկան որոշել է անտեսել ճապոնական Nikkei ֆոնդային ցուցիչի  5% անկումը:  նավթի գների համար  որոշ դրական գործոն է հանդիսանում նաև դոլարի անկումը: