Բավ է պառակտվել
17-02-2016 13:03

Նավթի գներն աճում են Իրանի և Իրաքի նախարարների հանդիպմանն ընդառաջ

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի ցուցադրել են 1%-ի չափավոր աճ, քանի որ ներդրողները սպասում են այսօր երեկոյան Իրանի, Իրաքի և Վենեսուելայի նախարարների հանդիպմանը:
Նավթային շուկայի խաղացողները սպասում են Իրանի արձագանքին, որը փորձագետների կարծիքով՝ չի համաձայնվի արդյունահանումը հունվարի մակարդակին սառեցնելու Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի մի շարք երկրների առաջարկին:
Երևանի ժամանակով ժամը 09:04-ի դրությամբ Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 1.07%-ով՝ մինչև 32,52 դոլար 1 բարելի դիմաց: WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.64%-ով՝ 29,23 դոլար 1 բարելի դիմաց:
Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ (Սաուդյան Արաբիա, Քաթար, Վենեսուելա) Դոհայում բանակցությունների արդյունքների համաձայն՝ նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնության են եկել. Նման նախաձեռնությունն աջակցում են նաև Քաթարն ու Վենեսուելան: «Հույս ունենք, որ ՕՊԵԿ-ի անդամ այլ երկրներ կաջակցեն այդ նախաձեռնությունը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարության ղեկավար Ալի ան-Նուայմին: Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՕՊԵԿ մի շարք երկրներ Քաթարի մայրաքաղաք Դոհայում համաձայնության են եկել նավթարդյունահանման սառեցման մասին:
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աշխարհում երկու ամենա խոշոր նավթ արտադրող երկրներն են: Այս երկրներին բաժին է ընկել համաշխարհային արտադրության 21% -ը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է որ Վենեսուելայի նավթի նախարար, Էուլոջիո դել Պինոն, նավթի գնի վերականգնումը կարելի է ակնկալել միայն չորս երկրների միջև համաձայնությունից հետո վեց ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ, իրավիճակը պարզ չէ Իրանի ռեակցիայի հետ կապված: Շատ փորձագետներ կարծում են, որ Իրանը չի համաձայնի նման պայմանների: