Բավ է պառակտվել
20-01-2016 11:54

Նավթի համաշխարհային գները դարձյալ նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի գները շարունակում են ընկնել. այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) ընկել են 2.74%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 27.68 դոլարի։ 
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 1,67%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28.28 դոլարի։