Բավ է պառակտվել
07-03-2016 10:41

Brent տեսակի նավթի գինը հասել է 39 դոլարի

Լոնդոնի ICE բորսայում այսօր՝ մարտի 7-ին, Brent տեսակի նավթի գինը հաղթահարել է 39 դոլարի սահմանագիծը՝ մեկ բարելի դիմաց: Երեւանի ժամանակով 07.52-ին այն հասել է առավելագույնին. Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը հասել է 39,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այնուհետեւ աննշան նվազում է արձանագրվել եւ ժամը 09.20-ի դրությամբ, Brent-ը գնվում էր 39,4 դոլարով: Սակարկությունների բացման պահին այն արժեր 38,9 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ Brent տեսակի նավթը 39 դոլար գինը գերազանցել է հունվարի սկզբին: 39,5 դոլարից այն չէր բարձրացել նախորդ տարվա դեկտեմբերից: