Բավ է պառակտվել
12-01-2016 10:24

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 31 դոլարից

Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսի արժեքը Լոնդոնում ICE բորսայում իջել է ավելի քան 8 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,80 դոլարի: Այդ մասին են վկայում բորսայի տվյալները: 
2016 թվականի սկզբից ի վեր Brent-ի գինն անկում է ունեցել ավելի քան 12 տոկոսով: Այդ ֆոնին Մոսկվայի բորսայում երկուշաբթի օրն աճուրդի բացվելու ժամանակ դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ գերազանցել է 76 ցուցանիշը՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է մեկ բարելի դիմաց 33 դոլարից։