Բավ է պառակտվել
15-12-2014 11:15

Նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը, բարելի դիմաց գրեթե մինչեւ 60 դոլարի անկումից հետո, արտադրական ակտիվության զեկույցների հրապարակումների նախաշեմին փոքր-ինչ բարձրացել է: Երեւանի ժամանակով 9:35-ին Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 0,69 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով մինչեւ 62,54 դոլար, իսկ WTI տեսակի նավթինը՝ 0,42 դոլարով՝ մինչեւ 58,23 դոլար: Ավելի վաղ, Brent մակնշման նավթի գինը բարելի դիմաց նվազել էր մինչեւ 60,28 դոլար, քանի որ Միջազգային էներգետիկ գործակալությունը վատթարացրել է 2015թ. նավթի համաշխարհային սպառման աճի կանխատեսումները եւ կանխատեսել գների հետագա անկում:
Այդուհանդերձ, OPEC-ը մտադիր չէ փոխել արդյունահանման քվոտայի պահպանման մասին իր որոշումը, եթե անգամ նավթի գինն ընկնի բարելի դիմաց մինչեւ 40 դոլար: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուխեիլ ալ-Մազուրին: «Մենք չենք պատրաստվում փոխել մեր որոշումը, քանի որ գները հասել են 60 կամ 40 դոլարի մակարդակին», - հայտարարել է ալ-Մազուրին: