Բավ է պառակտվել
30-04-2015 13:46

ՌԴ ԿԲ-ն կրճատել է առանցքային տոկոսադրույքը

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշել է իջեցնել առանցքային տոկոսադրույքը 14-ից այն հասցնելով 12,5 տոկոսի: Համապատասխան տեղեկությունը պարունակվում է ԿԲ-ի հաղորդագրության մեջ: ԿԲ-ն պարզաբանում է, որ տվյալ որոշումը ընդունվել է գնաճային ռիսկերի թուլացման և ռուբլու դիրքերի ամրապնդման ֆոնի վրա: ԿԲ-ն գնաճի դանդաղեցում է ակնկալում. 2016 թվականի ապրիլին գնաճը կկազմի 8 տոկոս, իսկ 2017 թվականին վերջինիս տվյալը կկազմի 4 տոկոս: «Գնաճային ռիսկերի թուլացման միտման ընթացքում Ռուսաստանի բանկը պատրաստ կլինի շարունակել իջեցնել առանցքային տոկոսադրույքը», — նշված է հաղորդագրության մեջ: