Բավ է պառակտվել
05-02-2015 17:17

Դոլարի փոխարժեքը մնում է անփոփոխ. ՀՀ ԿԲ

Փետրվարի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում կազմել է 476,51 դրամ: Համեմատած նախորդ օրվան այն մնացել է անփոփոխ: Այդ մասին հաղորդել են Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում: Եվրոյի փոխարժեքը կազմել է 542,65 դրամ (իջել է 3,1 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 726,11 դրամ  (բարձրացել է 2,58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7,07 դրամ (իջել է 0,17 դրամով): Թանկարժեք մետաղների գինը հետևյալն է. արծաթ՝  մեկ գրամը 269,48 դրամ, ոսկի՝  19 368,5 դրամ, պլատին՝  18 813,15 դրամ: «Nasdaq OMX Armenia» բորսայում փետրվարի 5-ին դոլարի առք ու վաճառքի գործողություն չի կատարվել: