Բավ է պառակտվել
17-12-2014 12:53

Աքիլլեսյան գարշապարը պետք է ԿԲ-ում փնտրել. Հ.Բերբերյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն արտարժույթի տատանումների մասին խոսելիս մեղադրեց ՀՀ Կենտրոնական բանկին՝ պնդելով, որ աքիլլեսյան գարշապարը հենց այնտեղ պետք է փնտրել: «Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստումներ է տալիս՝ տատանումներ չեն լինի կամ մեղմ կլինեն, և 10 օրվա մեջ 25% տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք: Այն գումարները, որ գյուղացին կոպեկ-կոպեկ հավաքել էր, հույսով, որ ցանքատարածքները կավելացնեն, ի՞նչ են լինելու»,-հայտարարեց նա: Նա կոչ արեց, որ Կենտրոնական բանկը գյուղացիների վարկերը սառեցնի՝ մինչև արժույթի կայունանալը, քանի որ շատ ծանր տարի է եղել, գյուղացիներն անելանելի դրության մեջ են:
Բանախոսը նաև նշեց, որ այս խնդիրը քննարկվել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ: