Բավ է պառակտվել
04-11-2014 08:44

Բյուջե՝ «փոքրերի» հաշվին

«ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,9 տոկոսով ավելի հարկ է հավաքվել։ 
Սակայն եթե ուսումնասիրենք առաջին հազար հարկատուների հրապարակված ցանկը, ապա կպարզվի, որ ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը, իսկ վերջին 10 հարկատուները ավել են վճարել մոտ 4,6 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել «փոքր» հարկատուների հաշվին։ 
Որքան խոշոր է հարկատուն, այնքան ավելի քիչ են ավելացրել հարկերը ու նույնիսկ պակասեցրել են դրանք և հակառակը՝ որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի մեծ դերակատարում է ունեցել բյուջեի մուտքերի մեծացման գործում»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: